Ադրբեջանում պահեստազորի հավաքներ են անցկացվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պահեստազորում գտնվող զինծառայողների ուսումնական հավաքներ է անցկացնում։ Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, հավաքները կտևեն մինչև հուլիսի 23-ը։

Համաձայն աղբյուրի՝ հավաքի ընթացքում պահեստազորի զինծառայողները ծանոթանալու են ժամանակակից զենք-զինամթերքին և դրանց կիրառության մեթոդներին։

 

Ադրբեջանի բռնապետական վարչակարգը Արցախի դեմ իրականացրած ագրեսիայից հետո հաճախակի է հավաքներ ու զորավարժություններ անցկացնում։ Օրեր առաջ ևս ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայի հետ համատեղ զորավարժության են մասնակցել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.