ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 4-ից 10-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 4-ից 10-ը.

 

ԽՈՅԵՐ

Դուք անընդհատ կշեղվեք անկարևոր բաների վրա` մոռանալով սիրելիի հետ հարաբերությունների մասին:

 

 

ՑԼԵՐ

Եթե դուք անհանգստանում եք, որ ձեր սիրելին տարված է համակարգչային խաղերով, ապա պետք չէ մտածել այդ մասին: Առաջիկա մի քանի օրերին նա ձեր տրամադրության տակ կլինի:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելիին հեշտ չի լինի ձեզ հետ, քանի որ ձեր պահվածքը անկանխատեսելի և անհասկանալի կլինի:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելիի հետ համատեղ արված ցանկացած գործ անասելի հաճույք կպատճառի ձեզ: Դուք կզգաք միմյանց ռիթմն ու կկարդաք մտքերն այնքան լավ, որ ձեզ կնախանձեն անգամ էքստրասենսները:

 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բջջային հեռախոսը իսկական չարիք կդառնա ձեզ համար: Ընտանիքի անդամները կզանգահարեն և կխանգարեն ձեզ: Աստղերը հուշում են անջատել հեռախոսը` գործերն ավարտին հասցնելու համար:

 

 

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելիի հետ ձեր հին կոնֆլիկտը վերջապես կհարթվի: Ընդ որում` ինքն իրեն և առանց հարաբերություններ պարզելու:

 

 

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք և ձեր սիրելին փոքրիկ երեխաների կհիշացնեք, ում վերջապես թողել են առանց խնամքի, քանի որ կանեք այն, ինչ կկամենաք:

 

ԿԱՐԻՃՆԵՐ

Համոզված չեք լինի այն հարցում, որ ամեն ինչ ճիշտ եք անում ձեր անձնական կյանքում: Ձեր որոշ քայլերը կասկած կառաջացնեն ոչ միայն ձեզ մոտ, այլև շրջապատի:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելին դադաղ կարձագանքի ձեր քայլերին, խնդրանքներին և ցանկություններին: Դուք պետք է ամեն ինչ մտածված անեք` հաշվի առնելով նրա դանդաղկոտությունը:

 

 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Դուք և ձեր սիրելին դժվարությամբ ընդհանուր հայտարարի կգաք ինչ-որ խնդիր լուծելու հարցում:

 

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելիին հեշտ չի լինի հրաժարվել իր երազանքից, որը կապված է ձեր հարաբերությունների հետ: Փորձեք նրա համար այլ երազանք մտածել, որն ավելի իրատեսական կլինի:

 

ՁԿՆԵՐ

Սիրելին հոգեբանական ճնշում կգործադրի ձեզ վրա, որին ընդդիմանալը շատ դժվար կլինի ձեր կողմից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.