Ֆիլիպ Կիրկորովը Սամվել Կարապետյանի կնոջ ուղեկցությամբ այցելել է Գեղարդ

Ռուսական էստրադայի երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանում է։

 

Նա երեկ մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանյաց հանդեսին, երգել մասնակիցների համար։

 

Այսօր ռուսական էստրադայի աստղը այցելել է Գեղարդ։ Ինստագրամի իր էջի սթորիներ բաժնում նա տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, որ նրան ուղեկցում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կինը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.