Գերմանիան հետամուտ է օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի ճանապարհին. Սվենյա Շուլցե

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի մամուլի ասուլիսը։

Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

 

 
Վահան Քերոբյանն ասել է, որ քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը ոչ միայն հաստատված համագործակցության ոլորտներում, այլև նորերում: Նա առանձնացրել է վերականգնվող էներգիան, արևային էներգետիկան, ջրածնային տեխնոլոգիաները, միջին մասնագիտական կրթությունը, պարենային անվտանգությունը և որպես հեռանկարային ուղղություններ նշել արդյունաբերության ոլորտի տարբեր ճյուղերը։

 

«Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի նշված ուղղություններում համագործակցությունը կայանա»,- ասել է Վահան Քերոբյանը։

«Մեծապես կարևորում ենք այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարեփոխումներ իրականացնելու, նպատակաուղղված գնում են բարեփոխումների ճանապարհով։ Հայաստանն այդ երկրների շարքում է»,- նշել է Սվենյա Շուլցեն և վստահեցրել, որ Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.