Եվրոպացիների ու ուկրաինացիների «բուռն սիրավեպը» մոտենում է ավարտին. ուկրաինոֆիլիայից ուկրաինաֆոբիա մեկ քայլ է. Մեդվեդև

Եվրոպացիների ու ուկրաինացիների «բուռն սիրավեպը» մոտենում է ավարտին: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Եվրոպացիների և ուկրաինացիների միջև բուռն սիրավեպը կարծես թե մոտենում է ավարտին: Կատաղած լեհերը հիշել են իրենց կատաղի ազգայնականությունը: Նրանք իրենց երկրում բնակություն հաստատած գրեթե չորս միլիոն ուկրաինացիներին բարձրաձայն հիշեցնում են, որ իրենք Լեհաստանում են»,- նկատել է նա։

 

Մեդվեդևը հավելել է, որ «նման գործընթացներ են ընթանում եվրոպական այլ երկրներում ևս, որոնք սիրային խաղեր են սկսել Կիևի հետ»։

 

«Հասկանալի է: Այն, ինչ պահանջվում էր ապացուցել. ուկրաինոֆիլիայից մինչև ուկրաինաֆոբիա մեկ քայլ է: Ի վերջո, խամրող զգացմունքները չեն կարող կրկին բորբոքվել»,- բացատրել է Մեդվեդևը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.