Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:

 

Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

 

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2021 թվականի ապրիլի 15-ից կատարում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.