Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանության ուժեր են կուտակվում (լուսանկարներ)

Այսօր ժամը 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցով. հայտնում է ՀՀ ԱԺ-ն։

 

Օրակարգում են «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ, նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերը:

 

Դրան զուգահեռ, վաղ առավոտից Ազգային ժողովի շենքի հարակից փողոցներում ոստիկանության ուժեր են կուտակվում, ճանապարհներն ու խաչմերուկները փակ են կամ հսկվում են ոստիկանության բազմաթիվ ծառայողների կողմից։ Զուգահեռ նախատեսված է նաև ընդդիմուփթյան բողոքի ակցիան։

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.