Ռուսաստանի և Արևմուտքի միջև «երկաթե վարագույրն» արդեն իջնում է. Լավրով

Ռուսաստանի և Արևմուտքի միջև «երկաթե վարագույրն» արդեն իջնում է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ինչ վերաբերում է «երկաթե վարագույրին», ապա ես համաձայն եմ Վլադիմիր Վլադիմիրովիչի (Մակեյ, Բելառուսի ԱԳՆ ղեկավար-խմբ.) հետ, այն գործնականում արդեն իջնում է»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ 2014 թվականից ի վեր Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերություններ, ըստ էության, գոյություն չունեն։

«Բայց մենք երբեք չենք փակվում: Կարող եմ միայն ասել, որ այսուհետ մենք չենք վստահի ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ԵՄ-ին, կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նրանցից կախված չլինենք կարևոր ոլորտներում»,- ասել է Լավրովը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.