Ուկրաինան հայտարարել է Օդեսայի շրջանի լիակատար ազատագրման մասին

Ուկրաինայի զինված ուժերն ամբողջությամբ ազատագրել են Օդեսայի շրջանի տարածքը ռուսական զորքերից։ Այս մասին երեկոյան ամփոփում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Չդիմանալով մեր հրետանու, հրթիռային և ավիացիոն ստորաբաժանումների կրակային ազդեցությանը՝ ռուսական զորքերը հեռացան Զմեյնի կղզուց։ Այսպիսով, Օդեսայի շրջանն ամբողջությամբ ազատագրված է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, գլխավոր շտաբը նշել է, որ ռուսական զորքերի «Կալիբր» տիպի ծովային թևավոր հրթիռների երեք կրիչներ պատրաստ են Սև ծովում հրթիռային զենք կիրառելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.