Իջևանում ռուսական համարանիշներով Mazda 6-ը հայտնվել է ռեստորանի տարածքում գտնվող արհեստական լճակում. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող արհեստական լճակն ավտոմեքենա է ընկել։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել ռուսական համարանիշներով Mazda 6 մակնիշի ավտոմեքենան։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Իջևան» բժշկական կենտրոն։

 

Ոստիկանությունը պարզում է մեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.