Ամենակարևորը մինչև 2024 թվականը մեր համատեղ ծրագրերի իրականացումն է․ Պուտինն ու Ալիևը Աշխաբադում քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Աշխաբադում կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև ԼՂ հարցի կարգավորումը։

 

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինն ընդգծել է երկու երկրների միջև լավ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ 

 

«Ամենակարևորը մեր պլանների իրականացումն է, ավելի ճիշտ՝  մինչև 2024 թվականը մեր համատեղ ծրագրերի։ Ամեն ինչ առաջ է շարժվում։ Իհարկե կան տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ նախ և առաջ, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Մենք այդ մասին խոսել ենք և հիմա ևս հնարավորություն կա այդ հարցը քննարկելու»,-ասել է Պուտինը։

 

Ալիևն իր հերթին վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

«Այսօր էլ հնարավորություն կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների ու տարածաշրջանային հակամարտությունների մասին։ Հուսով եմ, որ մեր հարաբերությունները ապագայում ևս հաջողությամբ կզարգանան»,-ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.