1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի մասին

Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարցերը Հայաստանը, նոյեմբերի 9-ից սկսած, քննարկել է Արցախի գործընկերների հետ. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 


Նա նշեց, որ այս հարցերի շուրջ աշխատում են Արցախի իշխանությունների հետ։

 

«Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք», - նշեց Արմեն Գրիգորյանը։

 

ԱԽ քարտուղարը խոսեց նաև խաղաղության օրակարգի մասին։


«Այնպես չէ՝ երբ խոսել ենք խաղաղության օրակարգի մասին, մտածել ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու, մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք՝ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված, նաև դա է պատճառը, որ աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, որ խաղաղության օրակարգն առաջ տանենք», - ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.