ՆԱՏՕ-ն հաստատել է նոր ռազմավարական հայեցակարգը. Ռուսաստանը հայտարարվել է անվտանգության գլխավոր սպառնալիք

Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգ, որում Ռուսաստանը հայտարարվել է անվտանգության գլխավոր սպառնալիք, գրում է ՏԱՍՍ-ը:

ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում Ռուսաստանի Դաշնության հետ և վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար, ասվում է ռազմավարական հայեցակարգում։

Դրանում նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները՝ ռիսկերը նվազեցնելու և էսկալացիան կանխելու համար։

Ըստ հայեցակարգի՝ ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանական կարողությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։

Դրանում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Ռուսաստանին գործընկեր համարել, սակայն պատրաստ է բաց պահել հաղորդակցության ուղիները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.