ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի ԱԳՆ վարչության տնօրենն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ:

 

Զրուցակիները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակն ընդլայնելու և զարգացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 

Հանդիպմանն Արմեն Գրիգորյանը և Ֆրեդերիկ Մոնդոլոնին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.