Երեկ այցելեցի Կաննի Հայոց ցեղասպանության հուշարձան և Ալպ-Մարիտիմի «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ. Աննա Հակոբյան (Լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան և Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

 

«Երեկ այցելեցի Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, որի մի սյունը նվիրված է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, երկրորդը՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականին: 

 

Եղա նաեւ  է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկում, որի տնօրեն Ֆիլիպ Մարիանին և նախագահ Ժան Պիեր Մասկարելլին պատմեցին  տեխնոպարկի պատմությունը։ 1969թ-ին ֆրանսիացի սենատոր Պիեռ Լաֆֆիտի կողմից նախագծված գիտական կենտրոնը այսօր դարձել է 40 հազար աշխատատեղ ապահովող «քաղաք», որտեղ գործունեություն են ծավալում շուրջ 2500 ընկերություններ», - գրել է նա։

 

May be an image of 1 person and outdoors

May be an image of 5 people, people standing, tree and outdoors

May be an image of 6 people and outdoors

No photo description available.

May be an image of 3 people, people standing and outdoors

May be an image of 6 people, people sitting and people standing

May be an image of 9 people, people sitting, people standing and indoor

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.