Բայդենի խորհրդականները կասկածում են, որ Ուկրաինան կկարողանա ամբողջությամբ հետ բերել կորցրած տարածքները. CNN

Սպիտակ տան պաշտոնյաները կորցնում են վստահությունն առ այն, որ Ուկրաինան երբևէ կկարողանա հետ վերցնել այն ամբողջ տարածքը, որը կորցրել է Ռուսաստանի հետ պատերազմի վերջին չորս ամիսների ընթացքում՝ նույնիսկ եթե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ավելի ծանր ու բարդ սպառազինություն  ուղարկեն Կիևին, CNN-ին ասել են ամերիկացի պաշտոնյաները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդականները սկսել են ներքին քննարկումներ առ այն, թե ինչպես և արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է փոխի ուկրաինական «հաղթանակի» իր սահմանումը՝ հարմարվելով իր երկրի անդառնալի կրճատման հավանականությանը:

ԱՄՆ պաշտոնյաներն ընդգծել են CNN-ին, որ այս հոռետեսական գնահատականը չի նշանակում, որ ԱՄՆ-ը նախատեսում է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանին տարածքային պաշտոնական զիջումների գնալու հարցում՝ պատերազմը դադարեցնելու համար:

Նաև հույս կա, որ ուկրաինական ուժերը կկարողանան հետ վերցնել տարածքի զգալի հատվածներ այս տարվա վերջին հավանական հակահարձակման արդյունքում, նշել են պաշտոնյաները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.