ՆԱՏՕ-ն, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան Մադրիդում քառակողմ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիան, ՆԱՏՕ-ն և դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնած երկու թեկնածու երկիր՝ Ֆինլանդիան ու Շվեդիան, Մադրիդում բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին, Anadolu-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը

 

Կալինի խոսքով՝ հանդիպումն անցկացվելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խնդրանքով։ Միևնույն ժամանակ նա նաև ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Շվեդիային ու Ֆինլանդիային ուղղված՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու իր պահանջներից։

 

«Մեր մասնակցությունն այս գագաթնաժողովին չի նշանակում, որ մենք նահանջելու ենք մեր դրքերից», - ընդգծել է Կալինը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.