Ինչո՞ւ 1992-ին փակեցինք Հայաստանի հետ սահմանը. Էրդողանի մամուլի քարտուղարը՝ Արցախյան հիմնախնդրի և հայ-թուրքական կարգավորման մասին

Ղարաբաղյան խնդիրը լուծվել է թուրք-ադրբեջանականն միության կողմից:Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

 

«Ինչո՞ւ մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 1992 թվականին. Ղարաբաղի «օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) հետ կապված: Հիմա պայմանները փոխվել են։ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն «ազատագրվել է» , և մենք սկսել ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Խնդիրը լուծվել է Ադրբեջանի և Թուրքիայի միասնությամբ»,- ասել է Էրդողանի խոսնակը:

Քալընը խոսել է նաեւ Երևանի հետ Անկարայի հարաբերությունների մասին.«Ներկայումս մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորման գործընթացով։ Մենք պետք է լուծենք խնդիրները և առաջ շարժվենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարի խոսնակը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.