Ռուբեն Ռուբինյանի ու Արմեն Գևորգյանի օդ բարձրանալու բուն պատճառները հայտնի են

Մեկ տարի առաջ արտահերթ ընտրությունները «չկռած» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր հարուստ թիմակիցները, ինչպես հայտնի է վերջերս Ֆրանսիայի հրապարակից հավաքեցին վրաններն ու հայտարարեցին պայքարի «նոր» փուլի մասին։ Խորհրդարանից փողոց դուրս եկած «Հայաստան» դաշինքի պատգամավորները, հիմա դարձյալ պայքարը տեղափոխում են Ազգային Ժողով։ Այն, որ այս անգամ էլ Քոչարյանը չի «կռելու» թերևս հայտնի է բոլորին։ Ուշագրավն այն է, որ «Հայաստան» դաշինքից վստահեցնում են, թե խորհրդարան վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով, բայց իշխանականների օրակարգով թռնում են գործողումների։ Մասնավորապես Արմեն Գևորգյանը, ով համարվում է Ռոբերտ Քոչարյանի մտերիմ մարդկանցից մեկը, Նիկոլ Փաշինյանի թիմակից Ռուբեն Ռուբինյանի հետ Ստրասբուրգում է։ Տեղեկությունների համաձայն Ստրասբուրգ ոտք դնելուն պես Գևորգյանն ու Ռուբինյանը սկսել են ջերմ շփվել։ Տարօրինակ զուգադիպությամբ դատարանը Գևորգյանին թողնում է լքել Հայաստանն, այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ հանում են վրանները Ֆրանսիայի հրապարակից։ Արմեն Գևորգյանը հայաստանյան ընդդիմադիր դաշտի անսկբունքայնության կարկառուն դեմքերից է։ Փաստացի աղքատ հարկատուների հաշվին որեւէ բան չանելով ոչ միայն կարելի է աշխատավարձ ու պարգևավաճար ստանալ, այլև պետական միջոցներով գործողումների մեկնել։ Արմեն Գևորգյանի «ձեռքը քարի տակը չէ»։ Նա դասվում է հարուստ ընդդիմադիրների շարքին, բայց առիթը բաց չի թողնում գործողումների գնալ հարկատուների հաշվին։ Ի դեպ նույն այդ միջազգային կառույցներում Գևորգյանի, ինչպես և Ռուբիանյանի օգգ-ն զրո է, նրանք որեւէ օգուտ մինչ այս պահը մեր երկրին չեն բերել, միջազգային կառույցներում առաջ չեն տարել Հայաստանի շահը։ Արմեն Գևորգյանը Երևանի փողոցներում երևի շատ էր քայլել, հոգնած կլիներ, Ստրասբուրգի արևը չէր խանգարի նրան մի փոքր կազդուրվել հետևաբար բացառապես այս կոնտեքստում պետք է դիտարկել նրա՝ Ռուբեն Ռուբինյանի հետ օդ բարձրանալը։ Արմեն Գևորգյանի օրինակը լավագույնս է ցույց տալիս «Հայաստան» դաշինքի ամլությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.