Տնտեսություն, բանակ և, վերջապես, պետություն են քանդում, հայն անտարբեր է. Սենոր Հասրաթյան

«Ասում են Շուշին <<դժբախտ ու դժգույն>> է, հայը համաձայնում է...

Ասում են Արցախը <<նախկիններն>> են հանձնել, հայը հավատում է...

Գրեթե ամեն օր մեր շարքերում նոր դավաճան են <<հայտնաբերում>>, հային հետաքրքիր չէ...

... Երեկ էլ շփման գծում թշնամու կրակոցից նորից 19-ամյա զինվոր զոհվեց, իսկ Ապարանում՝ հայը սպանեց հային և վիրավորեց ևս վեցին... Ուտակավին հայը խուլ է...»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն ու շարքը շարունակել․

Պատերազմում երկիրը տանում են խայտառակ պարտության, հայը ներում է...

Պատերազմից հետո շարունակում են երկիրը ծվեն-ծվեն անել. հայը լռում է...

Ասում են Շուշին <<դժբախտ ու դժգույն>> է, հայը համաձայնում է...

Ասում են Արցախը <<նախկիններն>> են հանձնել, հայը հավատում է...

Գրեթե ամեն օր մեր շարքերում նոր դավաճան են <<հայտնաբերում>>, հային հետաքրքիր չէ...

Տնտեսություն, բանակ և, վերջապես, պետություն են քանդում, հայն անտարբեր է...

... Երեկ էլ շփման գծում թշնամու կրակոցից նորից 19-ամյա զինվոր զոհվեց, իսկ Ապարանում՝ հայը սպանեց հային և վիրավորեց ևս վեցին... Ուտակավին հայը խուլ է...

Սա ներող, լռող, համաձայնվող, հավատացող, անտարբեր ու խուլ հայի տեսակն է ... Հայի այս տեսակը նախընտրում է պաշտոնը, պարգևավճարը, դավաճանությունը, թվացյալ խաղաղությունը, առևտուրը, <<բաց սահմանները>> և, վերջապես՝ ն յ ու թ ը... Հայի այս տեսակը, դժբախտաբար, այսօր մեզանում մեծամասնություն է և այլևս նույնքան վտանգավոր, որքան արտաքին սպառնալիքը...

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.