Իշխող ուժի մասնակցությամբ երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել, դրա պատասխանատուները պետք է հեռանան․ ընդդիմությունը շտապ հավաք է կազմակերպում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այսօր ժամը 19։00-ին շտապ հավաք են նախաձեռնում Ֆրանսիայի հրապարակում։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

 

«Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)
Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր: 

Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:

Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել:
Կհանդիպենք ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում»:

 

Հիշեցնենք, որ երեկ Նիգավանում զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊ-ական ՔՊ֊ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների, ՔՊ֊ական Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում էլ հնչել են կրակոցները։

ՔԿ-ի և ոստիկանության պնդմամբ՝ վիճաբանությունը եղել է կենցաղային հողի վրա՝ մասնավորապես մեքենա վարելու հարցի շուրջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.