Ինտերում հաստատել են, որ պայմանագիր են կնքել Մխիթարյանի հետ

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ ակումբը պայմանագիր է կնքել երկու ազատ գործակալի հետ։ Խոսքը դարպասապահ Անդրե Օնանայի ու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է։

 

«Կարող եմ հաստատել, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին, երկուսի հետ էլ պայմանագիր է կնքվել»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը միլանյան ակումբի հետ երկու տարվա պայմանագիր կկնքի։

 

 

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.