«ԱԺ ընտրությունների միամյակը «նշվեց» քպական բшնդшյի կազմակերպած шրյпւնпտ կիրակիով». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Այսօր լրացավ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունների առաջին տարելիցը:
Ընտրություններ, որոնք ոչ միայն չլուծեցին Հայաստանի և Արցախի առջև կանգնած որևէ խնդիր, այլև առիթ դարձան բոլոր ուղղություններով նոր ձախողումների, կորուստների, նահանջների. անվտանգություն, Արցախի հարց, ինքնիշխանություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ, տարածքային զիջումներ և մարդկային զոհեր:
Ինչպես ասել էի ժամանակին, այդ ընտրությունները ոչ թե հանգուցալուծեցին քաղաքական ճգնաժամը, այլ մտցրեցին երկիրը դժոխքի նոր պտույտի մեջ:
Եվ շատ սատանեական սիմվոլիզմ է այն փաստը, որ տվյալ ընտրությունների միամյակը «նշվեց» նախօրեին Ապարանում քպական բանդայի կողմից կազմակերպված արյունոտ կիրակիով»:

 
Աղբյուրը` Արմեն Աշոտյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.