Արագածոտնում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում ստացածներից մեկը ԱԱԾ ծառայող է. Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդարդարձել է Ապարանում տեղի ունեցած հրաձգությանը․ «Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին:

 

Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

 

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:

Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին:

Հ.Գ. ժողովրդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.