Բանկային տվյալները գողացող նոր Android-ի վիրուս է հայտնաբերվել

Տեղեկատվական անվտանգության ապահովման F5 Labs ընկերությունը հայտնաբերել է MailBot վիրուսը, որ ուղղված է կրիպտոարժույթի դրամապանակներից եւ առցանց բանկինգից օգտվող մարդկանց տվյալների ստացմանը:

Հետազոտության համաձայն՝ Android-ի վրա տարածվող վիրուսը  ո՛չ միայն սարքի մասին տեղեկություններ է հավաքում, այլ նաեւ կարող է սմարթֆոնի վրա տեղի ունեցող գործողությունների մատյան պահել, գործարկել եւ ջնջել հավելվածներ, հաղորդագրություններ ուղարկել, ինչպես նաեւ հարձակումներ իրականացնել ծածկույթի տիրույթում:

MailBot-ի հիմնական առանձնահատկությունը կրիպտո դրամապանակներից եւ երկշերտ նույնականացման կոդերից տվյալների գողությունն է: Այն տարաշվում է տարբեր կայքերի եւ հավելվածների միջոցով, ինչպիսիք են հայտնի CryptoApp դրամապանակը, MySocialSecurity-ը եւ նույնիսկ Chrome-ը:

Փորձագետները նշել են, որ նոր ծրագիրը SOVA բանկային վիրուսի փոփոխված տարբերակ է։ Ներկայումս MaliBot-ից հիմնականում տուժել են Իսպանիայի եւ Իտալիայի բնակիչները, որոնք օգտվում են UniCredit բանկային ծառայություններից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.