Արմինեի մահից հետո տեսա ամուսնուն՝ Վահեին, ու շոկ ապրեցի…

Starnews.am-ը գրում է․

Ֆեյսբոքյան օգտատեր Նարե Սարգսյանը գրառում է արել, որում նշել է, որ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահից օրեր անց փողոցում պատահաբար հանդիպել է հաղորդավարուհու ամուսնուն՝ Վահե Խաչատրյանին: Նա մասնավորապես գրել էր հետևյալը. «Տեսա ու շոկ ապրեցի, Վահեն խայտառակ վատ ու անգույն տեսք ուներ, կոտրված, թոռոմած, վիշտն աչքերում»: Ըստ օգտատիրոջ՝ երբ տեսել է, որ Վահեն այդքան վատ է, իր մեջ հույս է արթնացել, որ սեր կա և լավ տղամարդիկ դեռ կան:

Հիշեցնենք, որ Արմինեն մահացել է  մայիսի 9-ին: Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.