Հուլիսի 1-ից Ուկրաինան մուտքի այցագրային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից Ուկրաինան մուտքի այցագրային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար։

«Ուկրաինան այցագրային ռեժիմ է մտցնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար։ Եվ այսօր (հունիսի 17-ին) Նախարարների կաբինետը պետք է ընդունի այս կարևոր որոշումը՝ Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ուկրաինայի և ՌԴ քաղաքացիների համար անայցագրային ռեժիմի մասին համաձայնագրի դադարեցման մասին։  Նախարարների կաբինետի ծրագրված որոշման համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից Ուկրաինան մուտքի այցագրային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար»,- ասել է Զելենսկին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.