Եգիպտոսը չեղարկել է երկիր մուտք գործելու համար COVID-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները

Եգիպտոսը հունիսի 16-ին հայտարարել է երկիր ժամանողների համար կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բոլոր սահմանափակող միջոցառումների վերացման մասին։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով   Al Arabiya հեռուստաալիքին:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր կանոնները կտարածվեն ինչպես արտասահմանից ժամանող օտարերկրացիների, այնպես էլ Եգիպտոսի քաղաքացիների վրա։

 

Բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Խալեդ Աբդել Ղաֆարի խոսքով՝ Եգիպտոսում մինչ այժմ 86,6 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն մեկ չափաբաժին, 4,5 միլիոն մարդ ստացել է երկու չափաբաժին։ «Պատվաստանյութերի ներկայիս պաշարները գնահատվում են 57,5 միլիոն դոզա՝ պատվաստումների արշավն ավարտելու համար», - ասել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.