Չի կարելի բացառել, բայց տեղաշարժ չկա․ Պեսկովը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները երբեք չի կարելի բացառել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Բայց տեղաշարժ առաջվա պես չկա»,- ընդգծել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ շարժ կա բանակցային գործընթացում, և հնարավոր է արդյոք բանակցությունների վերսկսումը։

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկիին, որը մասնակցում էր Ուկրաինայի հետ բանակցություններին, հաղորդել էին, որ երկխոսությունն առաջիկայում կարող է վերսկսվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.