Շոլցը, Մակրոնը և Դրագին դեպի Ուկրաինա ճանապարհին են. գնացքի VIP վագոնից լուսանկար է հրապարակվել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին դեպի Ուկրաինա ճանապարհին են։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Die Welt թերթն իր կայքում՝ չնշելով աղբյուրը։

Չորեքշաբթի Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ իրենք ծրագրում են հինգշաբթի Կիևում հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Գերմանական ZDF հեռուստաալիքը հայտնել է, որ Շոլցը, Մակրոնը և Դրագին այս գիշեր լեհական Ժեշով քաղաքից մեկնել են Կիև։

Ավելի ուշ հրապարակվել է բարձրաստիճան պատվիրակության լուսանկարը գնացքի VIP վագոնում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.