ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինային զենքի երկարաժամկետ մատակարարումներին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հաստատում է, որ պատրաստ է Ուկրաինային զենքի երկարաժամկետ մատակարարումներին։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝  Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման երկրորդ աշխատանքային օրվա մեկնարկից առաջ։

«Երեկ մենք անցկացրել ենք Ուկրաինային ռազմական աջակցության կոնտակտային խմբի նիստը, երեկ պաշտպանության նախարարների հանդիպմանն ուժեղ ազդանշան եղավ առ այն, որ մենք պատրաստ ենք երկարաժամկետ մատակարարումների, ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են շարունակել զգալի և աննախադեպ օգնություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նա նաև նշել է, որ դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի «հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը»։

Չորեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Ստոլտենբերգն ասել է, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են բազմամյա ծրագիր ընդունել՝ ուկրաինական բանակը խորհրդային զենքից և տեխնիկայից արևմտյան սպառազինությամբ վերազինելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.