Ժամանակը խաղում է հօգուտ թշնամու, ոչ թե մեզ. Զելենսկի

Ժամանակն աշխատում է Ռուսաստանի համար, քանի որ նրա ղեկավարությանը չի հետաքրքրում, թե որքան կտևի պատերազմը։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք պետք է գործենք, ժամանակը խաղում է հօգուտ թշնամու, ոչ թե մեզ»,- ասել է նա։

Զելենսկին դա բացատրել է նրանով, որ ռուսները «հիմնականում վաստակում են նավթամթերքի, էներգառեսուրսների արտահանման հաշվին»։

Զելենսկին քննադատել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։

«Մեզ պետք է, որ կանցլեր Շոլցը մեզ վստահեցնի, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային: Նա և նրա կառավարությունը պետք է որոշում կայացնեն. պետք չէ փորձել հավասարակշռել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների միջև», - ասել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.