Իսկ ո՞վ ասաց, որ 2 տարի հետո Ուկրաինան առհասարակ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կասկած է հայտնել, որ Ուկրաինան որոշ ժամանակ անց աշխարհի քարտեզի վրա առհասարակ  գոյություն կունենա։

 

Չորեքշաբթի Telegram-ի իր ալիքում պաշտոնյան գրել է, որ տեսել է հաղորդագրություն, ըստ որի Ուկրաինան «Լենդ լիզի» ծրագրի շրջանակում ցանկանում է «իր արտասահմանյան տերերից» ստանալ հեղուկացված բնական գազ՝ 2 տարի հետո առաքման համար վճարելու պայմանով, հակառակ դեպքում նա «ուղղակի կսառի» հաջորդ ձմեռ:

«Միայն մի հարց, իսկ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան առհասարակ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա: Ամերիկացիներին այլևս մեկ է։ Նրանք այնքան են ներդրել հակառուսական նախագծում, որ մնացած ամեն ինչ իրենց համար մանրուք է...»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.