Չի կարելի փորձել շպագատ նստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև. Զելենսկին՝ Շոլցին

Ժամանակն է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջնականապես որոշի Բեռլինի դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի վերաբերյալ։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ չի կարելի փորձել շպագատ նստել «Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների միջև»։

«Մեզ պետք են երաշխիքներ կանցլեր Շոլցից, որ Գերմանիան աջակցում է Ուկրաինային: Նա և նրա կառավարությունը պետք է որոշում կայացնեն. պետք չէ փորձել հավասարակշռել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հարաբերությունները», - ասել է նա լրագրողներին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին Ուկրաինային աջակցելու համար՝ նշելով, որ նրանք արդեն կատարել են իրենց ընտրությունը։

Զելենսկին նշել է նաև պատերազմի ընթացքում Գերմանիայի կանցլերի այցի կարևորությունը։ Նա ակնկալում է, որ Շոլցը ավելի մեծ աջակցություն կցուցաբերի երկրի պաշտպանության, ինչպես նաև ԵՄ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցում: Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հույս ունի, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կխստացվեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.