Վրաերթ-վթար` Երևանում. 39-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի և բախվել ծառին, կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 13-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Երկրապահ կամավորականների միության մոտ, Երևանի բնակիչ, 39-ամյա Ալբերտ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 66-ամյա Հրաչ Բ.-ին, այնուհետև բախվել մայթեզրին գտնվող ծառին:

 

Վրաերթի  ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 13-ամյա  Ն. Թ.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.