Պուտինի ելույթը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում «չափազանց կարևոր» է լինելու. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այս տարի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում «չափազանց կարևոր» է լինելու, գրում է rbc.ru-ն։

Պուտինը համաժողովում կանդրադառնա էներգակիրների գների աճի և տնտեսական այլ ոլորտների վրա պատժամիջոցների ազդեցությանը, հայտնել է նախագահի մամուլի քարտուղարը:

«Իհարկե, անհնար է չխոսել այս (հակառուսական պատժամիջոցների) մասին, և ես վստահ եմ, որ նախագահը կխոսի այդ մասին», - ասել է Պեսկովը։

Պուտինը ելույթ կունենա հունիսի 17-ին։ Հանդիպումը կվարի RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Միաժամանակ, համաժողովում նախագահի առանձին ավանդական հանդիպում օտարերկրյա ընկերությունների ղեկավարության և միջազգային ներդրողների հետ չի լինելու։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.