Ֆրանսիան մտել է ռազմական տնտեսության փուլ. Մակրոն

Ֆրանսիան, փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում, պետք է վերանայի 2019-2025 թվականների համար իր ռազմական ծրագրման օրենքը: Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ՌԻԱ «Նովոստի»_ն։

Խոսքը բանակի վրա ծախսերի ավելացման մասին է։ Այս ոլորտում Փարիզի քաղաքականությունը սահմանող փաստաթուղթը ստորագրում են պաշտպանության նախարարը և զինված ուժերի շտաբի պետը։

Մակրոնը դիմել է պաշտպանության նախարարին և զինված ուժերի շտաբի պետին՝ կոչ անելով վերանայել համապատասխան օրենքը, քանի որ Ֆրանսիան «մտել է ռազմական տնտեսության փուլ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.