Բորելը հայտարարել է Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին

Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ գոյակցի Ուկրաինայում հակամարտությունն ավարտվելուց հետո, ուստի անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել Մոսկվայի հետ երկխոսությանն աջակցելու համար: Այդ մասին Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

 

«Ռուսաստանը կշարունակի իր գոյությունը, եւ կարեւոր է՝ հստակորեն որոշել, թե ինչպես ենք մենք մտադիր նրա հետ ապրել: Դա շատ դժվար է լինելու, բայց մենք պետք է ռուսների հետ փոխգործակցենք այս մայրցամաքում: «…» Անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի հետ խոսել»,-նշել է դիվանագետը: Նա նաեւ նշել է Ռուսաստանի հետ կապուղիների բաց լինելը՝ հիշեցնելով Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի՝ ապրիլին Մոսկվա, ինչպես նաեւ Աֆրիկյան միության նախագահ Մակի Սալի՝ հունիսի սկզբին Սոչի կատարած ուղեւորությունների մասին:

Բացի այդ, Բորելի խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկու ներկայացուցիչները գտնվում են Ռուսաստանում՝ փորձելով լուծել ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված հարցը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, խոսելով այն մասին, որ մշտապես պահպանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները, ասել է, որ «չի կարելի նվաստացնել Ռուսաստանին, որպեսզի այն օրը, երբ մարտական գործողությունները դադարեն, մենք կարողանանք ելք գտնել դիվանագիտության օգնությամբ: «Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը պաշտպանել է նրա դիրքորոշումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.