Դիահերձարաններում այս օրերին դեռ մոտ 86 զինվորի մասունք է գտնվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով մեր զոհերին եւ անհետ կորածներին, հայտնել էր. «Այսօրվա դրությամբ մենք ունենք 100 նույնականացված մարմին, որոնք նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է։ Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են»:

 

Նա նաեւ նշել էր, որ կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին ու սեփական միջոցներով արտերկրում են կազմակերպում ԴՆԹ հետազոտությունը: Իսկ ի՞նչ ունենք վարչապետի հայտարարությունից 1 տարի 2 ամիս անց:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մեծամորի եւ Հերացու դիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում են մոտ 86 զինվորի մասունք. հարազատները հրաժարվում են ընդունել, որ իրենց երեխաներն են: Ասել է թե՝ պատերազմից մոտ 2 տարի անց իրավիճակը չի փոխվել, եւ անգամ շատ զինվորականների առաջարկած եղբայրական գերեզման ստեղծելը մնացել է առկախված»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.