Երևան-Երասխ ավտոճանապարհին «Mercedes»-ը հրդեհվել է` մոխրակույտի վերածվելով

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Բրուտյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

 

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

 

Աղբյուր` Shamshyan.com

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.