«1921-ից հետո խորհրդային իշխանությունները հայկական բնակավայրը (Բերձորը) հանձնեցին Ադրբեջանին». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Բերձորը Արցախի հնագույն հայկական բնակավայրերից մեկն է։ Այդ մասին են վկայում քաղաքի տարածքում պահպանված հայ մշակույթի հետքերը, որոնց մի մասը խորհրդային տարիներին ոչնչացրել են ադրբեջանական իշխանությունները։ Բնակավայրը հնում կրել է Սարալանջ անունը։ 19-րդ դարի սկզբին թուրքական ճնշման տակ բնակավայրը հայաթափվել է, և այստեղ հաստատվել են թրքախոս քրդեր և Սարալանջը անվանափոխել Աբդալար։ 
Արցախահայությանը օգնելու նպատակով Անդրանիկի զորքերը 1918 թվականին նոյեմբերի 29-30-ը, հաղթահարելով քրդերի և թուրք-թաթարների դիմադրությունը, հասել են մինչև այստեղ և ազատագրել։ 1921-ից հետո խորհրդային իշխանությունները հայկական բնակավայրը հանձնեց Ադրբեջանին։
1923 թվականին Ավդալլարը անվանափոխվեց և դարձավ Լաչին։ Վերջինս հանդիսանում էր Կարմիր Քուրդիստանի վարչական կենտրոնը։ 1992 թվականին մայիսի 18-ին ազատագրվելուց հետո Լաչինը ստացավ Բերձոր անունը և դարձավ Արցախի Քաշաթաղի շրջկենտրենը։ 
Պատմական հայկական Սարալանջ / Բերձոր բնակավայրը իր աշխարհագրական դիրքով անչափ կարևոր նշանակություն ունի տարածքի վրա վերահսկողություն ունենալու համար»։

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.