Խոշոր ավտովթար Արմավիրում․ 26–ամյա աղջկա վարած մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել շինության պատին․ կա զոհ և վիրավորներ (լուսանկարներ)․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Վարդան Ազատյանի վարած Opel մակնիշի և 26-ամյա Հռիփսիմե Խաչատրյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։   

 

Վթարի հետևանքով Հ. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհին՝ Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամա Մարիաննա Ավագյանն ու Opel-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Դավիթ Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

 

Աղբյուրի փոխանցմամբ, Nissan-ը դեպի Վաղարշապատ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.