Ինձ չեն հրավիրել. Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ուկրաինական հացահատիկի արտահանումը քննարկել են առանց Ուկրաինայի

Ուկրաինայի ներկայացուցիչները չեն հրավիրվել Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններին, որոնց շրջանակում քննարկվել է Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանումը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպմանը՝ ի պատասխան ՌԲԿ «Ուկրաինա»-ի թղթակցի հարցին։

«Ինձ չեն հրավիրել, արտաքին գործերի նախարարին էլ չեն հրավիրել: Խոսվում է, որ Թուրքիան կարող է միջնորդ լինել: Ես խոսել եմ Էրդողանի հետ, մենք խոսել ենք այս մասին»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով, ներկայուս թուրքական կողմը ձևաչափ է փնտրում, թե ինչպես Ուկրաինայից «հացահատիկային միջանցքի» անվտանգության երաշխիքներ տրամադրի։

«Կարծում եմ՝ հենց դրա համար են նրանք հանդիպում ռուսների հետ, որպեսզի Ռուսաստանը երաշխիքներ տա Թուրքիային, որ նրա նավերին ոչինչ չի պատահի։ Բայց հանդիպման մանրամասներն ինձ անհայտ են», - հավելել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ այս շաբաթ աշխատանքային այցով Թուրքիա կժամանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Կողմերը կքննարկեն Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման հարցը։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինան, Ռուսաստանը և Թուրքիան արդեն պայմանավորվել են Օդեսայից հացահատիկի արտահանման ճանապարհային քարտեզի շուրջ։ Սակայն, ինչպես նշում է Bloomberg-ը, այս հարցը քննարկվել է առանց Ուկրաինայի մասնակցության։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.