Արցախի նախագահը շրջանային վարչակազմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Քննարկվել են համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող իրավական ու կազմակերպչական խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները:

 

Օրակարգի մեկ այլ հարցով որոշվել է լուծարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը՝ լիազորությունների և գործառույթների զգալի մասը փոխանցելով շրջանային վարչակազմերին:

 

Նախագահը նշել է, որ կառավարման ապակենտրոնացման և շրջանների կարողությունների զարգացման քաղաքականության շրջանակում կատարվող այս քայլին կհաջորդեն նորերը, որոնք համայնքային և շրջանային իշխանություններին հնարավորություն կտան ավելի օպերատիվ և գործունակ լինել տեղական նշանակության հարցերը լուծելիս:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, շրջանների վարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.