Ես պայքարի մեջ եմ, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի, նաև պետք է լինեմ ընտանիքիս կողքին, քանի մեր աղջիկը պիտի ծնվի. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի որդին, Լևոն Քոչարյանը հայտնում է, որ որոշ ժամանակով բացակայելու է Հայաստանից։

 

Նա ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնել է. «Սրանց երեկվա վայրագությունների նպատակն այն էր, որ մարդիկ վախենան ու էլ դուրս չգան: Որ հասկացան` այդպես չէ, փորձում են ուրիշ ստորությունների գնալ, օրինակ, իմ շաբաթներ առաջ պլանավորած երկրից բացակայելն այդ լույսի ներքո են ուզում ներկայացնել:

 

Չեն հասկանում, որ ինչքան իրենք իրենց լկտի են պահում, մեր շարքերում վճռական մարդկանց քանակը միայն ավելանում է: Ես պայքարի մեջ եմ և շարունակում եմ մնալ անմնացորդ, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի և բնական է` նաև պետք է լինեմ ընտանիքիս կողքին, քանի որ շուտով մեր աղջիկը պիտի ծնվի: Եվ սա ներկայացնելն այլ լույսի ներքո, կրկին ի ցույց է դնում իրենց ստոր էությունը»։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրուշոն մեկնել է ԱՄՆ, որտեղ ծնվելու է նրանց դուստրը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.