Կառավարությունը մտադիր է արդեն իսկ խոշորացված 13 համայնք միավորել և դարձնել 5 միավորված համայնք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Համայնքների խոշորացումն ու ՏԻՄ ընտրությունները դեռ չմարսած՝ իշխանությունները գնում են նոր խոշորացումների։ Խորհրդարանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ին լսումներ են հրավիրվել վարչատարածքային նոր բաժանման վերաբերյալ։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնք միավորել եւ դարձնել 5 միավորված համայնք: Ընտրություններն անցկացվելու են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, մասնավորապես՝ Թալին համայնքում, Սիսիանում, Տաշիր համայնքում, Ալավերդիում, Ճամբարակում։ «Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 5 համայնք:

 

2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021 թվականին իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ: Ներկայացվող 5 ծրագրերը չեն իրականացվել 2021 թվականին, քանի որ այնտեղ ներառված համայնքների ՏԻՄ-երի մեծամասնության լիազորությունների ժամկետն ավարտվելու է 2022 թվականի նոյեմբերին, իսկ կառավարության մոտեցումն այն էր, որ միավորված համայնքների ՏԻՄ-երի լիազորությունների 5-ամյա ցիկլը նպատակահարմար չէ ընդհատել»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.