Արայիկ Հարությունյանը զգուշավորություն է ցուցաբերում «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունում, այդ թվում՝ խորհրդարանական խմբակցությունում։

Բանն այն է, որ, ինչպես փոխանցում է մեր արցախյան աղբյուրը, Հարությունյանի կուսակցությունում լուրջ դժգոհություն կա ՀՀ իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականության նկատմամբ, սակայն նրանց հրահանգված է հնարավորինս մեղմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին և ոչ մի սուր ու կոշտ հռետորաբանություն չօգտագործել։

Ի դեպ, մեր տեղեկություններով, այս հարցում բավական լուրջ զգուշավորություն է ցուցաբերում ինքը՝ Հարությունյանը, փորձելով հնարավորինս մեղմ բառամթերք օգտագործել հայաստանյան իշխանությունների հասցեին, չնայած մի քանի անգամ փորձել է որոշակի դիրքորոշում արտահայտել։ Հատկանշական է նաև, որ մայիսի 28-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին մասնակցում էին նաև «Ազատ հայրենիք» կուսակցության և խմբակցության բավական մեծ թվով ներկայացուցիչներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.