Ո՞ր հազվադեպ հիվանդության ախտանիշ կարող է լինեն քնի կաթվածը

Քնի կաթվածը նարկոլեպսիայի ախտանիշ կարող է լինել. սա նյարդային համակարգի հիվանդություն է, երբ մարդը կարող է հանկարծ քնել ցանկացած վայրում, URA.RU-ին ասել է նյարդաբան, քնաբան Ելենա Ցարյովան։

«Մենք կարող ենք քնի կաթվածը դիտարկել որպես նարկոլեպսիայի հիվանդության ախտանիշ: Այդ դեպքում պետք է դիտարկենք այս վիճակի դրական եւ բացասական կողմերը։ Նախ, դա շատ հազվադեպ է տեղի ունենում: Երկրորդ, բացի Ռուսաստանից, որոշ երկրներում կան դեղամիջոցներ, որոնք օգնում են պահպանել ակտիվությունն օրվա ընթացքում։ Ռուսաստանում, ցավոք, դա չի բուժվում: Մենք կարող ենք միայն հայտնաբերել»,- ասել է Ելենա Ցարյովան։

Բժշկի խոսքով՝ նարկոլեպսիան նյարդային համակարգի հիվանդություն է, որի դեպքում առաջանում է ավելորդ քնկոտություն, հիպերսոմնիա՝ ըստ քնի խանգարումների դասակարգման։

 

«Ընդ որում, չափից ավելի քնկոտությունը տեղի է ունենում օրվա ընթացքում՝ անկանխատեսելի եւ անկառավարելի։ Մարդը կարող է հանկարծ քնել, կորցնել մկանային տոնուսը: Կոպիտ ասած՝ գնաց, գնաց, քնեց, ընկավ։ Հենց դա է խանգարում ինչ-որ ակտիվ գործողությունների, ավտոմեքենա վարելուն, պատասխանատու աշխատանքին»,- պարզաբանել է մասնագետը։

 
 

Միաժամանակ քնաբանն ընդգծել է, որ այս ախտորոշումը չափազանց հազվադեպ է հանդիպում։

med.news.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.