Ռուսական համարանիշով «Նիվա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 62–ամյա կնոջը․ նա մահացել է (լուսանկարներ)․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 62-ամյա Գոհար Մելիքյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին,ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.