«Նիկոլի տնայնագործական «մարդու իրավունքների պաշտպանն» ու սորոսական կիսապաշտպանները ալեկոծված են»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2018թ․ հեղափոխության օրերի այս լուսանկարը՝ գրելով․ «Գրանտի լավ թեմա է կպել․․․ Նիկոլի տնայնագործական «մարդու իրավունքների պաշտպանն» ու սորոսական կիսապաշտպանները ալեկոծված են։

Հունիսի 1-ին կառավարության դիմաց երեխաների ակցիան հանուն իրենց ապագայի, էն ապագայի, որը չպիտի լինի թուրքի ազանի տակ, սրանց «վիդիտե լի» հուզել է։ Հայոց սորսոսկանությունը հասավ մինչեւ Ռայխստագի ու հիտլերյունգայի դռները։

Նիկոլի անհատական ՄԻՊ-ն էլ սուրաց մինչեւ քաղաքական թրաֆիքինգ։

 

Զարմացած եմ, որ Հայաստանում ԵՄ եւ ԱՄՆ դեսպան աղջկերքը դեռ չեն դատապարտել «երեխաների թրաֆիքինգը» ու տեղում մի քանի միլիոն դոլարի գրանտ չեն հատկացրել հայոց սորոսականությանը՝ մանկական թրաֆիքինգի դեմ պայքարելու նվիրական առաքելության համար։

 
 

Ու էս լալահառաչ ֆոնին ակամայից հիշեցի 2018 թվականի թավիշը, երբ հազարավոր մայրեր իրենց նորածին ու ոչ նորածին երեխաների հետ մանկասայլակներով փողոցներ էին փակում ու «մերժում էին»։

Էդ դրվագները հիշեցի, բայց չհիշեցի, որ որեւ սորոսական կիսապաշտպան կամ այլ սոուսով երեխայի իրավունքի պաշտպան՝ հուզվեր ու ընդվզեր։

Ավելին, նրանցից շատերի երեխաները «մերժման» պայքարի ակցիաների առաջնագծում էին եւ արեւմտյան թաբլոիդների շապիկներին։

Նկարը 2018-ի հեղափոխական օրերից է»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.